Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2022 թվականի N 1636-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և գործառույթներ վերապահելու մասին» N 138-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով․

«5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան՝ գյուղատնտեսական նշանակության հողերի առուվաճառքի, փոխանակման և միավորման գործարքի կնքում, գործարքի փաստաթղթերի նախապատրաստում և կողմերի ներկայացուցչության ապահովում` համապատասխան լիազորագրերի հիման վրա:».

2) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա․ 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացման, առուվաճառքի, փոխանակման և միջնորդության միջոցով:»,

բ․ 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան՝ գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի կրճատում, մասնատվածության մակարդակի նվազեցում, օգտագործման արդյունավետության բարձրացում և հողերի շուկայի զարգացում:»,

գ․ 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13․1-ին ենթակետով.

«13․1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան՝ հողերի առուվաճառքի, փոխանակման և միջնորդության միջոցով իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) ծրագրեր, այդ ծրագրերի շրջանակներում իր կողմից ձեռք բերված հողերի բարելավման աշխատանքներ, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքում է հողերի նկատմամբ գործարքների (առուվաճառքի, փոխանակման, միավորման) կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման վճարովի մատուցման պայմանագրեր.»,

դ․ 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերին համապատասխան՝ գյուղատնտեսական նշանակության հողերի առուվաճառքի, փոխանակման և միավորման գործարքի կնքում, գործարքի փաստաթղթերի նախապատրաստում և կողմերի ներկայացուցչության ապահովում` համապատասխան լիազորագրերի հիման վրա»,

ե․ 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29․1-ին կետով.

«29․1. Սույն կանոնադրության 13-րդ կետի 13․1-ին ենթակետով նախատեսված գործառույթի իրականացման արդյունքում ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողերը և դրանց վաճառքից ստացված գումարները կազմակերպությունն իրավունք ունի տիրապետել, տնօրինել և օգտագործել միայն հիմնադրի կողմից հաստատված հողային բարեփոխումներին միտված ծրագրերի պահանջներին համապատասխան:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

20.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։