ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 1996 թվականի թիվ 132
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի ԵՎ կազմի վերաբերյալ տեղեկատվության ձԵՎի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին» եռամսյակային տեղեկատվության ձևը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մամուլում հրապարակման ենթակա «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին» եռամսյակային տեղեկատվության ձևը (կցվում է):
քաղ. Երևան
թիվ 132
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի վարչության 1996 թվականի
օգոստոսի 9-ի թիվ 132 որոշմամբ
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ կենտրոնական բանկի միջազգային պահուստների վիճակի ԵՎ կազմի մասին (եռամսյակային)
I. Եռամսյակի սկիզբ
1. Համախառն արժութային ակտիվներ (ՀԱԱ) - USD որից.
ա) բանկային ոսկի - USD,
բ) ՍԴՌ (SDR) - USD,
գ) ԱՄՆ-ի դոլար - USD,
դ) այլ արժույթներ - USD:
Ընդամենը ներդրված - USD
Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ) - USD
Համախառն արժութային պարտավորություններ (ՀԱՊ) - USD
2. Մուտքեր եռամսյակի ընթացքում - USD
3. Ելքեր եռամսյակի ընթացքում - USD
4. Ընդամենը եկամուտ - USD
II. Եռամսյակի վերջ
5. Համախառն արժութային ակտիվներ (ՀԱԱ) - USD որից.
ա) բանկային ոսկի - USD
բ) ՍԴՌ (SDR) - USD
գ) ԱՄՆ-ի դոլար - USD
դ) այլ արժույթներ - USD
Ընդամենը ներդրված - USD
Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ) - USD
Համախառն արժութային պարտավորություններ (ՀԱՊ) - USD
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի վարչության 1996 թվականի
օգոստոսի 9-ի թիվ 132 որոշմամբ
Հայաստանի Հանրապետության մամուլում հրապարակման ենթակա «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի ԵՎ կազմի մասին» եռամսյակային տեղեկատվության ձԵՎը
1. ՀՀ միջազգային պահուստները (արտահայտված ԱՄՆ դոլարով) հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ, որից`
բանկային ոսկի
2. ՀՀ միջազգային պահուստների տոկոսային աճը (նվազումը) անցած եռամսյակի վերջի համեմատությամբ.
3. ՀՀ միջազգային պահուստների տոկոսային աճը (նվազումը) հաշվետու տարվա սկզբի համեմատությամբ: