Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:
2․ Սույն օրենքի 33-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո և չեն տարածվում պետական ռազմականացված կազմակերպությունների ենթակայության տակ գտնվող հրաձգարանների վրա:
3. Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության վերաբերյալ համապատասխան բժշկական հետազոտության արդյունքները բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանություն էլեկտրոնային եղանակով ինքնաշխատ փոխանցելու նպատակով ծրագրային ապահովում իրականացնելու համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երկու տարի հետո:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքը:
5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաներն ու թույլտվությունները շարունակում են գործել մինչև դրանցում նշված գործողության ժամկետների ավարտը:
6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված զենքի արտադրության և առևտրի լիցենզիաների, զենք ձեռք բերելու, պահելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետների լրանալը՝ առնվազն մեկ ամիս առաջ, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կարող են դիմել համապատասխան լիազոր մարմին՝ սույն օրենքի համաձայն լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու համար: Սույն մասում նշված լիցենզիաները կամ թույլտվություններն ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:
6.1. Մինչև սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունումը (mutatis mutandis) գործելու են կարգավորման նույն առարկան ունեցող ենթաօրենսդրական ակտերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ չեն հակասում սույն օրենքին:
7. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, պարտավոր են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել սույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և 7-րդ կետով նախատեսված հավաստագիր։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը:
(37-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.04.23 ՀՕ-128-Ն, փոփ. 16.01.24 ՀՕ-34-Ն)
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. հոկտեմբերի 26
Երևան
ՀՕ-368-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: