Հոդված 1. ․ «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 1․ «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 14․ Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս
1․ Ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով տրամադրել՝
1) քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման և հրաձգարանի գործարկման լիցենզիաները․
2) զենք ձեռք բերելու, պահելու, կրելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և դրանք ցուցադրելու թույլտվությունները․
3) ոստիկանությունից ժամանակավոր օգտագործման համար ստացված՝ մարտական հրաձգային զենքերի առանձին տեսակներն ու մոդելներն օգտագործելու թույլտվությունները։
2․ Ոստիկանությունը պարտավոր է վերահսկել քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների, ինչպես նաև արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը։
3․ Ոստիկանությունը պարտավոր է կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված այլ պարտականություններ։»։