ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 758-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 98,445,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Տների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Մաստարա» ԱԿ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09203764) 2022 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N ՀՀ/ՍՄՏ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 98,445,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
26.10.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 758-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Սոցիալական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրում կառուցել 3 բնակելի տուն՝ որոնք կտրամադրվեն Արցախի Հադրութ և Շուշի քաղաքներից տեղահանված և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին: Տները կտրամադրվեն շահառուներին 10 տարի անհատույց օգտագործման նպատակով (որպեսզի իրավունք չունենան վաճառելու), այնուհետև` նվիրատվության պայմանագրի
հիման վրա։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայր. սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 98,445,200 դրամ
7. Բարեգործություն ստացողը 44-օրյա պատերազմի հետևանքներով Արցախի Հադրութ և Շուշի քաղաքներից տեղահանված ու սոցիալապես անապահով ընտանիքներ
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական
միջոցների ծավալը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրում կառուցել 3 բնակելի տուն` 98,445,200 դրամ արժողությամբ. նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Նախատեսվում է տների կառուցման շինարարական աշխատանքների իրականացում, մասնավորապես` կատարել հողային աշխատանքներ, պատերի, հիմնակմախքի, ծածկերի, միջնորմների կառուցման, դռների և պատուհանների տեղադրում, անցկացնել ներքին ջրամատակարարման և կույուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման ցանցերը, կատարել ներքին հարդարման աշխատանքներ՝ 98,445,200 դրամի չափով:
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,
այլ կազմակերպությունների հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ Սյունիքի մարզպետարան, Գորիս համայնքապետարան, Ներքին Խնձորեսկ համայնքապետարան
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
26.10.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ