ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2022 թվականի N 1676-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1407-Ն որոշման N 2 հավելվածի 12-րդ և N 3 հավելվածի 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« ք. Երևան
Դ. Անհաղթի
10 հանրակացարան 1963 2008 4251.9 188298,6 100283,2 88015.4 N 24102016-
01-0158 0,514771
հանրակացարան 1963 2003 4806.5 246852,9 177344,1 69508,8
կաթսայատուն 2008 2008 73.9 6187,4 3764,0 2423,4
պահեստ 2008 2008 45.6 3244,0 1973,4 1270,6
Մարզահրապարակի ցանկապատ 2008 2008 3,8 500,0 304,2 195,8
պարիսպ 1963 1963 0.6
/1,2 խմ/ 1,8 1,8 0
պարիսպ 1963 1963 61.6
/160.2 խմ/ 184.8 184.8 0.0
պարիսպ 1963 1963 49
/29.4 խմ/ 147.0 147.0 0.0
պարիսպ 6.5
/14.3 խմ/ 19.5 19.5 0
պարիսպ 17.2
/37.8 խմ/ 51.6 0,0 51.6
Հուշարձան
խաչքար 1994 1994 280.0 0,0 280,0 »:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հետ կնքել Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթ Անհաղթի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
03.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2022 թվական: