Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2022 թվականի N 1726-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև համաձայն «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված՝ երկու դուդուկ նվագարանները՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով նվիրաբերել Շվեյցարիայի Ժնևի ազգագրության թանգարանին (MEG - Musèe d'ethnographie de Genève)՝ թանգարանում տեղադրելու և ցուցադրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով, Ժնևի ազգագրության թանգարանի (MEG - Musռe d'ethnographie de GenՌve) հետ սույն որոշման 1-ին կետում նշված շարժական գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1726-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԺՆԵՎԻ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Հ/Հ Գույքի անվանումը, բնութագիրը Չափման միավորը Տարեթիվը Քանակը Համախառն հաշվեկշռային արժեքը

(ՀՀ դրամ) Հաշվեկշռային արժեքը

(ՀՀ դրամ)

1. դուդուկ՝ պատյանով հատ 2016 1 56666 33474.92

2. դուդուկ՝ պատյանով հատ 2016 1 56666 33474.92

Ընդամենը՝ 2 113332 66949.84

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։