ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2018 թվականի N 193-Ա
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՁԱՅՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1, 5-րդ հարկ, գրասենյակ՝ 528, ՀՎՀՀ` 02632154) իրականացվող` 183,895 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժեքով «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագիրը (համաձայն հավելվածի):
(1-ին կետը փոփ. 11.11.22 N 807-Ա)
2. Սահմանել, որ «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ավտոմեքենան («UAZ Pickup» մակնիշի, 2018 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ XTT236320J1019639, 634,745.76 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
2018 թ. հոկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. հոկտեմբերի 8-ի N 193-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. Ծրագրի նպատակը «Պահպանել և բարելավել արժեքավոր վայրի կենդանիների (բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի և կովկասյան ընձառյուծի) ապրելավայրերը և ապահովել տնտեսապես կայուն հողօգտագործումը Սիսիան համայնքի «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում՝ Հայաստանում Հարավ-արևելյան Փոքր Կովկասի էկոլոգիական միջանցքի շրջանակներում:
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից։
3. Բարեգործը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ Հասցե՝ Պռոշյան 11/1, քաղ. Երևան 0019, Հայաստան
ՀՎՀՀ՝ 00861992
4. Ծրագիրը կատարողը «Հասարակական Ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպություն
Հասցե՝ Չարենցի փող. 1, 5-րդ հարկ, գրասենյակ՝ 528, ք. Երևան, Հայաստան
ՀՎՀՀ՝ 02632154
Հեռ. 060-543-543
Էլ․ հասցե՝ info@civilvoice.am
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Արևիս, Թասիկ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի տարածք
Բնագավառը՝ բնապահպանական
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն – 183 895 եվրոյին համարժեք դրամ Ծրագրի բյուջեի բաշխումը ըստ իրականացման տարիների՝
1-ին տարի (01.06.2018 – 31.12.2018) – 71473 եվրոյին համարժեք դրամ
2-րդ տարի (01.01.2019 – 31.12.2019) – 30523 եվրոյին համարժեք դրամ
3-րդ տարի (01.01.2020 – 31.12.2020) – 30523 եվրոյին համարժեք դրամ
4-րդ տարի (01.01.2021 – 31.12.2021) – 30523 եվրոյին համարժեք դրամ
5-րդ տարի (01.01.2022 – 30.11.2022) – 20853 եվրոյին համարժեք դրամ
7. Բարեգործությունն ստացողը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքը, համայնքի Արևիս, Թասիկ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի բնակչությունը
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 01.06.2018 – 30.11.2022
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի բաղադրիչների գործողությունները Ժամկետները Արժույթը
(եվրո) Մեկնաբանությունը
Ծրագրի նախապատրաստական փուլ
1. Ծրագրային գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ավտոմեքենաների, գույքի և
սարքավորումների գնում 01.06.2018-01.10.2018 39000 Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից
ազատում:
2. Չնախատեսված ծախսերի համար կետ 1-ում նշված գումարի 5%-ի չափով գումար 01.06.2018-01.10.2018 1950
Ծրագրի իրականացման փուլ
3. Ծրագրային գործողությունների իրականացման համար Սիսիան խոշորացված համայնքից վարձակալված հողատարածքների վարձավճարներ: Տարեկան վարձակալական վճարը կազմում է 7023 եվրոյին համարժեք դրամ։ Վճարումը կատարվում է տարեկան մեկ անգամ։ 01.06.2018
15.01.2019
15.01.2020
15.01.2021
15.01.2022 7023
7023
7023
7023
5853
Ընդամենը՝ 33945 Հարկազատման անհրաժեշտություն չկա:
4. Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող զարգացման ծրագիր՝ շահառու բնակավայրերում:
Մեկ ծրագրի արժեքը կազմում է 5500 եվրոյին համարժեք դրամ։ Տարեկան իրականացվում է մեկ ծրագիր։
01.07.2018
01.02.2019
01.02.2020
01.02.2021 5500
5500
5500
5500
Ընդամենը՝
22000 Հարկազատման
անհրաժեշտություն
չկա:
5. Կենսաբազմազանության մոնիտորինգի և ֆոտոթակարդներով վայրի կենդանիների դիտարկման իրականացում:
Ծրագրի իրականացման համար հաստատված է հետևյալ հաստիքացուցակը ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար՝
1 ծրագրի համակարգող - ամսական 200 եվրո, տարեկան 2400 եվրո
1 հաշվապահ - ամսական 100 եվրո, տարեկան
4 խնամակալ - ամսական 200 եվրո
1 հաստիքին տարեկան 2400 եվրո
տարեկան բոլոր խնամակալները՝ 9600 եվրո 01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-30.11.2022 13200
13200
13200
13200
11000
Ընդամենը՝ 63800 Հարկազատման
անհրաժեշտություն
չկա:
6. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար 01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-30.11.2022 2400
2400
2400
2400
2000
Ընդամենը՝
11600 Ակնկալվում է հարկերից, տուրքերից և
այլպարտադիր վճարներից ազատում:
7. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար 01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-30.11.2022 2400
2400
2400
2400
2000
Ընդամենը՝
11600 Ակնկալվում է հարկերից, տուրքերից և
այլպարտադիր վճարներից ազատում:
Ընդամենը 183 895
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Գործարքները Ժամկետները Արժույթը
(եվրո) Մեկնաբանությունը
1. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար 01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-30.11.2022 2400
2400
2400
2400
2000
Ընդամենը՝ 11600 Ակնկալվում է հարկերից տուրքերից և պարտադի այլվճարներից ազատում:
2. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար 01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-30.11.2022 2400
2400
2400
2400
2000
Ընդամենը՝ 11600 Ակնկալվում է հարկերից, տուրքերից և պարտադիր այլվճարներից ազատում:
3. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ձեռքբերում Ավտոմեքենա ամենագնաց։ Գնվելու է Հայաստանի Հանրապետությունում՝ երկրորդային շուկայից։ Ընտրվելու է գին (վիճակ) արտադրության տարեթիվ՝ գործոնների համադրության վերլուծության հիման վրա։ Ավտոմեքենան ծառայելու է ծրագրային անձնակազմին որպես փոխադրամիջոց՝ ծրագրային գործողություններն իրականացնելու և ծրագրի իրականացման վերահսկողությունն ապահովելու համար։ 01.06.2018-01.07.2018 14500 Հարկազատման անհրաժեշտություն չկա:
4. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ձեռքբերում և ներմուծում
1. Ավտոմեքենա УАЗ Патриот Пикап՝ 1 հատ։ Ներմուծվելու է Ռուսաստանի Դաշնությունից։
Ավտոմեքենան ծառայելու է խնամակալների համար որպես փոխադրամիջոց՝ համայնքային բնապահպանական տարածքները վերահսկելու համար։ 01.08.2018-01.10.2018 14500 Ակնկալվում է հարկերից, տուրքերից և պարտադիր այլվճարներից ազատում:
5. Կենսաբազմազանության մոնիթորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ծուղակային տեսախցիկների ձեռքբերում (10 հատ) 01.06.2018-01.07.2018 1500 Հարկազատման անհրաժեշտություն չկա:
6. Կենսաբազմազանության մոնիթորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հեռադիտակների ձեռքբերում (4 հատ) 01.06.2018-01.07.2018 800 Հարկազատման անհրաժեշտություն չկա:
7. Կենսաբազմազանության մոնիթորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ֆոտոխցիկների ձեռքբերում (2 հատ) 01.06.2018-01.07.2018 800 Հարկազատման անհրաժեշտություն չկա:
8. Կենսաբազմազանության մոնիթորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար գլոբալ դիրքավորման համակարգի (GPS) սարքավորումների ձեռքբերում (2 հատ) 01.06.2018-01.07.2018 600 Հարկազատման անհրաժեշտություն չկա:
9. Կենսաբազմազանության մոնիթորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հատուկ համազգեստների ձեռքբերում (4 հատ) 01.06.2018-01.07.2018 800 Հարկազատման անհրաժեշտություն չկա:
10. Համայնքային բնապահպանական տարածքների նշանավորման և այնտեղ մուտք գործելու սահմանափակումներ ապահովելու նպատակով արգելափակոցների և նախազգուշացնող նշանների կամ վահանակների ձեռքբերում և տեղադրում (5 հատ արգելափակոց, 10 նախազգուշացնող նշան) 01.06.2018-01.07.2018 2500 Հարկազատման անհրաժեշտություն չկա:
11. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում 01.06.2018-01.07.2018 3000 Հարկազատման
անհրաժեշտություն չկա:
12. Չնախատեսված ծախսեր 01.06.2018-01.07.2018 1950 Հարկազատման անհրաժեշտություն չկա:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Նկարագիրը Ժամկետները Արժույթը
(եվրո)
1. Մեքենաների շահագործման ծախսեր 01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-30.11.2022 2400
2400
2400
2400
2000
Ընդամենը՝ 11600
2. Վառելիքի գնման ծախսեր 01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-30.11.2022 2400
2400
2400
2400
2000
Ընդամենը՝ 11600
3. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում 01.06.2018-01.07.2018 3000
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրն իրականացվելու է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, Սիսիանի խոշորացված համայնքի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հետ, «Որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության Սիսիանի մասնաճյուղի, այլ տեղական, մարզային և հանրապետական պետական և հասարակական մարմինների հետ համագործակցությամբ։
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը - Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվության ներկայացում լիազոր մարմնին,
- Տեխնիկական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին մեկ անգամ,
- Ֆինանսական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին երկու անգամ,
- Գործառնական հաշվետվություններ ԲՀՀ-ին՝ ամսական,
- Ծրագրի ավարտից հետո ներքին և արտաքին աուդիտ:
(հավելվածը խմբ. 11.11.22 N 807-Ա)
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ