Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով.
Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով.
«Հոդված 38.1. Տեխնիկական հատկորոշումների հաստատումը, մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքները, մեթոդները և ընթացակարգերը
1. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաև տեխնիկական հատկորոշումների մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքների, մեթոդների և ընթացակարգերի սահմանման իրավասությունները վերապահվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին։»։