Գլուխ 3 · ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ապահովումը
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ապահովումը
(վերնագիրը խմբ. 14.12.17 ՀՕ-305-Ն)
1. Գանձապետարանն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի գծով փոխառու միջոցների ներգրավման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ռազմավարական նպատակներին համապատասխան:
(19-րդ հոդվածը խմբ. 14.12.17 ՀՕ-305-Ն)