Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԸ

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 3. ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԸ

1. Գանձապետարանը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կենտրոնական գանձապետարանը (այսուհետ` Կենտրոնական գանձապետարան) և լիազոր մարմնի տեղական գանձապետական բաժանմունքները (այսուհետ` գանձապետական բաժանմունքներ):

2. Կենտրոնական գանձապետարանը, լիազոր մարմնի կենտրոնական ապարատի` սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների ամբողջությունն է, որը ղեկավարվում է լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ-գլխավոր գանձապետի (այսուհետ` գլխավոր գանձապետ) կողմից:

3. Գանձապետական բաժանմունքները գանձապետարանի առանձին տարածքային ստորաբաժանումներն են, որոնք սահմանված կարգով ապահովում են գանձապետարանի գործառույթների կատարումը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում: Գանձապետական բաժանմունքը ղեկավարում է բաժանմունքի պետը:

4. Գանձապետական բաժանմունքների թվաքանակը, կառուցվածքն ու տեղաբաշխումը սահմանում է լիազոր մարմինը:

5. Կենտրոնական գանձապետարանը և գանձապետական բաժանմունքներն ունեն կանոնադրություն, Հայաստանի Հանրապետության զինանշանով և իրենց անվանումով ձևաթուղթ: Կենտրոնական գանձապետարանի և գանձապետական բաժանմունքների կանոնադրությունները հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

6. Սույն օրենքով նախատեսված խնդիրների իրագործման ժամանակ գանձապետարանը հանդես է գալիս լիազոր մարմնի անունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։