Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

. «Թափոնների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը տասնվեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«թափոնների հեռացման վայրեր՝ թափոնների վնասազերծման, ոչնչացման կամ տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր կամ օբյեկտներ (այդ թվում՝ աղբավայրեր, պոլիգոններ).

թափոնների հեռացման վայրերը շահագործողներ՝ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք պատասխանատու են թափոնների հեռացման վայրերում թափոնների ոչնչացման, վնասազերծման կամ տեղադրման (այդ թվում՝ թաղման) համար.

թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ՝ թափոնների հեռացման վայրերում և դրանց հարակից տարածքներում հողի, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների պարբերական հավաքում ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով և դրանց մշակում.»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։