Հոդված 1. «Ստանդարտացման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 1. «Ստանդարտացման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 7.1-ին կետի «ընդունված» բառը փոխարինել «հաստատված» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ կետերով.
«9.1) հիմնադրական ազգային ստանդարտ՝ Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված և գործողության մեջ դրված ազգային ստանդարտ, որով սահմանվում են ստանդարտացման աշխատանքներին վերաբերող ընդհանուր դրույթներ, ինչպես նաև ազգային ստանդարտների տեսակները.
9.2) այլ պետության ազգային ստանդարտ՝ այլ պետության ստանդարտացման ազգային մարմնի կամ կազմակերպության ընդունած և հանրությանը հասանելի ստանդարտ.».
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) տեխնիկական պայմաններ՝ կազմակերպության ստանդարտի տեսակ, որով սահմանվում են տեխնիկական պահանջներ որոշակի արտադրանքի, աշխատանքի (գործընթացի), ծառայության նկատմամբ.».
4) 13-րդ կետի «պետության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով.
5) 17-րդ կետից հանել «Ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառում է նաև պետական ամենամյա ծրագիրը և հաստատվում է ստանդարտացման խորհրդի կողմից:» նախադասությունը.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18) ստանդարտացման տեխնիկական խորհուրդ՝ ստանդարտացման ոլորտի մասնագետներից կազմված և Ստանդարտացման ազգային մարմնի տնօրենի հրամանով ձևավորվող խորհուրդ:»: