Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-08-01-ից մինչև 1999-11-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-11-17Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 1997 թվականի N 207

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածը և ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածով, որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1. 15-րդ կանոնի 15.1 կետի զ) ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճեն կամ փաստաթղթերը ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր»:

1.2. 19-րդ կանոնի 19.2. կետի վերջում դնել ստորակետ և ավելացնել հետևյալ բառերը. «բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վիճակախաղի տոմսերի սպասարկումից (այդ թվում առք ու վաճառքից)»:

1.3. Արտարժույթի փոխանակման կետի լիցենզիայի ձևում (հավելված N 5), նախավերջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Փոխանակման կետը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վիճակախաղի տոմսերի սպասարկումից (այդ թվում առք ու վաճառքից)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 1-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։