ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 818-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 20,452,841 դրամ ընդհանուր արժողությամբ «Զինված հակամարտության ճգնաժամային արձագանքը Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
Երևան
22.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 818-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Ինչպես «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է նաև պատերազմների, համավարակների և այլ աղետների պատճառով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և հոգեբանասոցիալական անմիջական աջակցության ցուցաբերումը: Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագիր է իրականացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա սեպտեմբերի 13-15-ը զինված հակամարտությունից տուժած, ինչպես նաև տեղահանված ընտանիքների և նրանց երեխաների ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով:
Այս ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ
համագործակցությամբ:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:
3. Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ Մանկական գյուղեր» Նորվեգիա
4. Ծրագրի կատարողը Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական
հիմնադրամը ( ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, քաղ. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի մարզի քաղաք Վարդենիսում, այն առնչվում է
սոցիալական բնագավառին:
6. Ծրագրի բյուջեն 20,452,841 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Ծրագրում ընդգրկված են սեպտեմբերի 13-15-ը զինված հակամարտությունից տուժած
սոցիալական ռիսկի ենթակա 400 երեխաներ, 150 ընտանիքներ:
8. Ծրագրի իրականացման տևողությունը Ծրագիրը իրականացվելու է 30.11.2022–31.01.2023 ժամանակաշրջանում։
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 18 275 000 դրամ արժեքով, այդ թվում՝
1.1. ծրագրի շահառուներին սննդի փաթեթի տրամադրում՝ 7 500 000 դրամ.
1.2. ծրագրի շահառու երեխաներին կրթադաստիարակչական պարագաների տրամադրում` դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու նպատակով (ներկեր, մատիտներ, գրիչներ, տետրեր, գրքեր, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, վրձիններ և այլն)` 2 775 000 դրամ.
1.3. ծրագրի շահառուներին սեզոնային հագուստի տրամադրում՝ 8 000 000 դրամ:
2. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ կազմում է 580 000 դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).
2.1. սոցիալական աշխատող` 580 000 դրամ, թվով 1 աշխատակից: Կազմակերպական ծախսերը նշված ժամանակաշրջանի համար կազմում են՝ 1 597 841 դրամ: Աշխատակազմի ծախսեր՝ 624 000 դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում), այլ ադմինիստրատիվ ծախսեր՝ 973 841 դրամ (մշտադիտարկման և մոնիթորինգի համար
նախատեսված ծախսեր, որի համար հարկային արտոնություն չի պահանջվում):
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 18 275 000 դրամ արժեքով, այդ թվում՝
1.1. ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով սննդի փաթեթի ձեռքբերում ՝ 7 500 000 դրամ.
1.2. ծրագրի շահառու երեխաներին տրամադրելու նպատակով կրթադաստիարակչական պարագաների ձեռքբերում` դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու համար (ներկեր, մատիտներ, գրիչներ, տետրեր, գրքեր, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, վրձիններ և այլն)` 2 775 000 դրամ.
1.3. ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով սեզոնային հագուստի ձեռքբերում:
8 000 000 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսերը 30.11.2022թ. - 31.01.2023 թ. ժամանակաշրջանի համար կազմում են 1 597 841 դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 7,8 տոկոսը:
Այդ թվում` աշխատակազմի ծախսեր՝ 624 000 դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում), այլ ադմինիստրատիվ ծախսեր 973 841 դրամ (մշտադիտարկման և մոնիթորինգի համար
նախատեսված ծախսեր, որի համար հարկային արտոնություն չի պահանջվում):
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Հայաստանի Հանրա- պետության ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական
կազմակերպությունների լայն շրջանակների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
22.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ