ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 նոյեմբերի 2022 թվականի թիվ 196-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի հաշվարկման կարգը համապատասխանեցնել կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի ««Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգը» հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«8. Բանկը բավարարում է համախմբված շեմի պահանջին, եթե ստորև նշված տարբերություններից յուրաքանչյուրը մեծ կամ հավասար է համախմբված շեմից.
որտեղ՝
Ն1.1փ, Ն1.2փ, Ն1փ – Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով հաշվարկված համապատասխանաբար առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվի, առաջին մակարդակի կապիտալի համարժեքության նորմատիվի, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի փաստացի մեծությունն է՝ տոկոսային արտահայտությամբ,
Ն1.1ն, Ն1.2ն, Ն1ն – Կանոնակարգ 2-ով սահմանված համապատասխանաբար առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվի, առաջին մակարդակի կապիտալի համարժեքության նորմատիվի, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն մեծությունն է՝ տոկոսային արտահայտությամբ,
Հշ - համախմբված շեմի մեծությունն է՝ հաշվարկված սույն կարգի 7-րդ կետի համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեցերորդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
2022 թ. նոյեմբերի 22
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2022 թվական: