Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Սահմանումներ

գործել է մինչև 2023-12-09Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սահմանումներ

2.1. ՄՄ տեխնիկական կանոնակարգում գործածվում են հետևյալ եզրույթներն ու դրանց սահմանումները.

ավտոմոբիլային և ավիացիոն բենզին՝ հեղուկ վառելիք՝ կայծային բռնկումով ներքին այրման շարժիչներում օգտագործման համար,

շրջանառության մեջ դնելը՝ վկայագրավորված վառելիքի առաջնային անցումը պատրաստողից դեպի սպառողը,

դիզելային վառելիք՝ հեղուկ վառելիք՝ սեղմումից բոցավառվող ներքին այրման շարժիչներում օգտագործման համար,

պատրաստող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ օտարերկրյա, որն իր անունից կամ հանձնարարությամբ իրականացնում է վառելիքի արտադրություն և (կամ) իրացում, պատասխանատու է դրա՝ ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության համար,

ներմուծող՝ ՄՄ անդամ պետության ռեզիդենտ, որը ՄՄ պետության ոչ ռեզիդենտի հետ կնքում է արտաքին առևտրային համաձայնագիր՝ վառելիքի փոխանցման վերաբերյալ, և իրականացնում է այդ վառելիքի պահպանումն ու իրացումը (մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր) և պատասխանատվություն է կրում դրա՝ ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության համար,

մազութ՝ վառելիք, որը ստացվում է նավթի, գազային կոնդենսատի հումքի վերամշակումից ստացվող արտադրանքից և նախատեսված է տրանսպորտային միջոցների, անշարժ կաթսայական և տեխնոլոգիական կայանքների համար,

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հունիսի 23-ի N 43 որոշման խմբագրությամբ)

վառելիքի մակնիշ՝ վառելիքի բառային և (կամ) տառային, թվային նշագիրը, որն ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի դեպքում ներառում է դրա էկոլոգիական դասը,

շուկայում վառելիքի շրջանառություն՝ պատրաստողից դեպի սպառող վառելիքի շարժի փուլերը, որոնք ներառում են բոլոր ընթացաշրջանները, որոնց միջով անցնում է վկայագրավորված վառելիքը շրջանառության մեջ դնելուց հետո,

օկտանային թիվ՝ բենզինի ճայթյունակայունությունը բնութագրող ցուցանիշ՝ արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով,

փորձաարդյունաբերական խմբաքանակ՝ արտադրանքի խմբաքանակ, որը նոր մշակված աշխատանքային փաստաթղթերով արտադրվել է տրված տեխնիկական պահանջներին համապատասխանությունը փորձարկումների միջոցով ստուգելու համար՝ արտադրության դնելու և (կամ) նպատակային օգտագործման հնարավորության մասին որոշում կայացնելու նպատակով,

վառելիքի խմբաքանակ՝ մեկ մակնիշի վառելիքի քանակ, որն ուղեկցվում է որակի մասին մեկ փաստաթղթով (անձնագրով),

սպառող՝ սեփական կարիքների համար վկայագրավորված վառելիքի ձեռքբերման նպատակ ունեցող կամ այն ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիկական անձ,

հավելանյութ՝ նյութ, որն ավելացվում է վառելիքի մեջ՝ դրա շահագործման հատկությունները բարելավելու նպատակով,

վաճառող՝ ՄՄ անդամ պետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է վկայագրավորված վառելիքի մեծածախ և (կամ) մանրածախ իրացում սպառողին՝ ՄՄ անդամ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան, և պատասխանատու է շուկայում ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող վառելիքի տեղաբաշխման համար,

նավերի համար նախատեսված վառելիք՝ հեղուկ վառելիք, որն օգտագործվում է նավերի ուժային էներգետիկ կայանքներում,

վառելիք ռեակտիվ շարժիչների համար՝ հեղուկ վառելիք՝ ռեակտիվ ավիացիոն շարժիչներում օգտագործման համար,

պատրաստողի կողմից լիազորված անձ՝ սահմանված կարգով ՄՄ անդամ պետության կողմից գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, նրա հետ կնքված պայմանագրի հիման վրա, պատրաստողի կողմից որոշվել է համապատասխանության հավաստման դեպքում իր անունից գործողությունների իրականացման և վառելիքը Մաքսային միության միասնական մաքսային տարածքում տեղաբաշխման համար, ինչպես նաև վառելիքի՝ ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում պատասխանատվության սահմանման համար,

ցետանային թիվ՝ դիզելային վառելիքի բոցավառելիությունը բնութագրող ցուցնանիշ՝ արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով,

վառելիքի էկոլոգիական դաս՝ վառելիքի անվտանգության պահանջները սահմանող դասակարգման կոդ (К2, К3, К4, К5)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։