ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1414-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2023 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
30.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1414-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
NN
ը/կ Ստուգվող կազմակերպությունը Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը)
և հարցը Ստուգմամբ
ընդգրկվող ժամանակաշրջանը
1 2 3 4
1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն □ ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում
□ Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում
□ Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ
□ Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում
ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում 2020-2022 թթ. և
2023 թ. հաշվետու ժամանակաշրջան
2. «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական
թատրոն» ՊՈԱԿ Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում 2020-2022 թթ. և
2023 թ. հաշվետու ժամանակաշրջան
3. «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործունեության ստուգում 2020-2022 թթ. և
2023 թ. հաշվետու ժամանակաշրջան
4. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն □ Բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի և տիեզերական բնագավառներում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ
□ «Գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ
ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում 2020-2022 թթ. և
2023 թ. հաշվետու ժամանակաշրջան
5. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն □ Հիդրոօդերևութաբանություն, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում
□ Շրջակա միջավայրի ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ
ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում 2020-2022 թթ. և
2023 թ. հաշվետու ժամանակաշրջան
6. ՀՀ պետական եկամուտ- ների կոմիտե ՀՀ կառավարության 2019 թ. հոկտեմբերի 3-ի N 1329-Ն, 2019 թ. սեպտեմբերի 19-ի N 1253-Ն, 2019 թ. օգոստոսի 8-ի N 1020-Ն, 2019 թ. օգոստոսի 1-ի N 980-Ն և 2020 թ. մայիսի 7-ի N 731-Ն որոշումներով նախատեսված՝ մեկ անձից գնման պայմանների և ներկայացված հիմնավորումների համապատասխանություն, ինչպես նաև նշված որոշումներով փաստացի ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ստուգում 2019-2022 թթ. և
2023 թ. հաշվետու ժամանակաշրջան
7. ՀՀ Կոտայքի մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) □ ՀՀ Կոտայքի մարզում տարածքային պետական կառավարում
□ Ճանապարհային ցանցի բարելավում
□ «Հանրակրթության ծրագիր» (այդ թվում՝ նախադպրոցական և ներառական կրթություն)
□ «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ»
□ Տարածքային զարգացում
ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության,
արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում 2020-2022 թթ. և
2023 թ. հաշվետու ժամանակաշրջան
8. ՀՀ Արմավիրի մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ) □ ՀՀ Արմավիրի մարզում տարածքային պետական կառավարում
□ Ճանապարհային ցանցի բարելավում
□ «Հանրակրթության ծրագիր» (այդ թվում՝ նախադպրոցական և ներառական կրթություն)
□ «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ»
□ Տարածքային զարգացում
ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում 2020-2022 թթ. և
2023 թ. հաշվետու ժամանակաշրջան
9. «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2020-2022 թթ. և
2023 թ. հաշվետու ժամանակաշրջան
10. «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2020-2022 թթ. և
2023 թ. հաշվետու ժամանակաշրջան
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
01.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ