Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1840-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.

«11) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2023 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 11 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ N 11 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1840-Ն որոշման

«Հավելված N 11

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

NN

ը/կ Նկարագրությունը Չափի միավորը Քանակը Գումարը (դրամ)

1. Հողի գնում տարի 1 300,000,000

2. Անշարժ գույքի գնում տարի 1 700,000,000

3. Շարժական գույքի գնում տարի 1 35,000,000

4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա,

ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 2,000,000

5. Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և

ծառայություններ տարի 1 1,200,000

6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում տարի 1 5,000,000

7. Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ

ծառայությունների ստացում տարի 1 3,000,000

8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում տարի 1 35,000,000

9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական

ծառայություններ տարի 1 2,000,000

10. Թարգմանչական, համանման այլ ծառայություններ տարի 1 500,000

11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի

խորհրդատվություն, շինարարական աշխատանքներ տարի 1 30,000,000

12. Վարձակալություն տարի 1 12,000,000

13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման

հետ կապված այլ ծառայություններ տարի 1 3,000,000

14. Նախագծային աշխատանքներ, ինժեներական,

տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ տարի 1 5,000,000

15. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 2,000,000

16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական

ծառայություններ տարի 1 30,000,000

17. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 3,000,000

18. Վառելիք տարի 10,000 լ 5,000,000

19. Շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր,

հումքեր, ապրանքներ, սարքավորումներ տարի 1 100,000,000

20. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում տարի 1 2,000,000

21. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 500,000

22. Միջոցառումների կազմակերպում տարի 1 1,000,000

23. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ տարի 1 7,000,000

24. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 5,000,000

25. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում տարի 1 15,000,000

26. Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և

սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 150,000,000

27. Ազգային պարկի վարձակալություն տարի 1 17,600,000

28. Կանաչապատման ծառայություն տարի 1 30,000,000

1,501,800,000

«ԴԻԼԻՋԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՍՔՈՒԼ ՕՖ ԱՐՄԵՆԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

NN

ը/կ Նկարագրությունը Չափի միավորը Քանակը Գումարը (դրամ)

1. Շարժական գույքի գնում տարի 1 հատ 20,000,000

2. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա,

ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 229,903,337

3. Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում տարի 1 8,064,000

4. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու

ծառայությունների ձեռքբերում տարի 1 5,000,000

5. Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ

ծառայությունների ստացում տարի 1 70,451,297

6. Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման, վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում տարի 1 227,219,560

7. Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում տարի 1 294,828,401

8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ տարի 1 28,762,923

9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական

ծառայություններ տարի 1 40,000,000

10. Թարգմանչական, ինժեներական և համանման այլ

ծառայություններ տարի 1 8,704,800

11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում,

կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 10,000,000

12. Վարձակալություն՝ շարժական և անշարժ գույքի տարի 1 335,269,584

13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման

հետ կապված այլ ծառայություններ տարի 1 19,462,112

14. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 5,300,000

15. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 10,000,000

16. Վառելիք տարի 32,000 լ 16,262,400

17. Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի

ձեռքբերում տարի 1 84,888,088

18. Տրանսպորտային ծառայություն, բեռների

փոխադրում տարի 1 80,000,000

19. Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների

կազմակերպում տարի 1 93,299,495

20. Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման ծառայություններ տարի 1 39,472,320

21. Ապահովագրական ծառայություններ տարի 1 45,893,702

22. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 15,000,000

23. Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական,

լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների ձեռքբերում տարի 1 142,972,093

24. Անձնակազմի ընտրության ծառայություններ տարի 1 39,960,000

25. Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 147,741,546

2,018,455,659

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։