ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1449-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1777-Ն որոշման հավելվածի 9-րդ կետը՝
1. 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարի քննությունն անհապաղ կազմակերպելու և վարելու նպատակով նշանակել հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) հետևյալ կազմով՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար - հանձնաժողովի նախագահ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (տրանսպորտի ոլորտը համակարգող) - հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ - հանձնաժողովի անդամներ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ - հանձնաժողովի քարտուղար
2. Հանձնաժողովի նախագահին՝
1) ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների.
2) հանձնաժողովի իրականացրած քննության արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
05.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ