ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2022 թվականի N 1901-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆՈՐ ԴԻԶԵԼ-ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ԹՈՂԱՐԿՄԱՆ-ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր դիզել-գեներատորային կայանի կառուցման նախագծի մշակման, սարքավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման բաց մրցույթով գնման ընթացակարգում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված որակավորման ապահովում ներկայացնելու պահանջի փոխարեն, կիրառել մասնակիցների որակավորման չափանիշներ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
08.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
դեկտեմբերի 8-ի N 1901-Ա որոշման
Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱԷԿ-Ի ՆՈՐ ԴԻԶԵԼ-ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ԹՈՂԱՐԿՄԱՆ-ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ
Գործոն Մասնագիտական փորձառություն
Չափանիշ Պահանջվող
փաստաթղթերը
Պահանջ Մասնակից
Մեկ կազմակեր- պություն Համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով), և/կամ ենթակապալառու(ներ)ի ներգրավմամբ մասնակիցներ (կոնսորցիումի անդամները և ենթակապալառուն(երը), այսուհետ՝ գործընկեր)
Բոլոր գործընկերները
միասին Յուրաքանչյուր գործընկեր
Փորձառություն 1. Մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող տասը տարիների ընթացքում
իրականացված ԱԷԿ-ների միջուկային անվտանգության
տեսանկյունից կարևոր (ըստ գնման
մասնակցի իրավաբանական
գրանցման և/կամ սարքավորման
արտադրման և/կամ սարքավորման
կիրառման երկրի նորմերի և
կանոնների) սարքավորումների
մատակարարման փորձ՝ ոչ պակաս,
քան 10 000 000,00 ԱՄՆ դոլար (մեկ
դիզել-գեներատորի մոտավոր
արժեք) ընդհանուր արժեքով:
(Հաշվի է առնվում միայն մասնակցի
փորձառությունը, մասնակցի կողմից
պայմանագրի կատարման համար
ներգրավվող այլ իրավաբանական
անձանց փորձը հաշվի չի առնվում): Պետք է բավարարի պահանջին Այն մասնակիցը, ով հանդիսանում է կոնսորցիումի առաջատար մասնակից և լիազորված է հանդես գալ կոնսորցիումի անունից և վարել ընդհանուր գործերը - «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ՀԱԷԿ-ի նոր դիզել-գեներա-տորային կայանի կառուցման նախագծի մշակման, անվտան- գության հիմնավորման, սար- քավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի ձևանմուշ` համաձայն կից ներկայացվող օրինակելի ձևի:
Ձևանմուշին կից մասնակիցը պետք է ներկայացնի համապատասխան պայմանագրերի պատճենները, ինչպես նաև այդ պայմանա- գրերի շրջանակներում պատվիրատուի (ով հանդիսանում է պայմանագրի առարկայի վերջնական սպառողը) կողմից տրված ապրանքների պատշաճ մատակարարման վկայականի կամ իր պատվիրատուի կողմից տրված պայմանագրի ավարտումը հավաստող այլ
փաստաթղթի պատճենները:
Պայմանագրերում պետք է հստակ արտացոլված լինեն ապրանքի տեխնիկական բնութագիրը, կատարման ժամկետները և պայմանագրի արժեքը՝ հիմնավորվող որակավորման մասով:
2. Մասնակիցը պետք է ներկայացնի գնման ընթացակարգի շրջանակ-
ներում մատակարարման համար իր
կողմից նախատեսվող դիզել-գեներա-
տորների արտադրողների հետ
պայմանագրային հարաբերություն-
ների առկայության փաստաթղթային
հիմնավորում, եթե մատակարարը չի
հանդիսանում տվյալ դիզել-
գեներատորների արտադրողը: Պետք է բավարարի պահանջին Պետք է բավարարեն պահանջին - Մասնակիցը պետք է ներկայացնի համապատասխան պայմանագրի պատճենը կամ տվյալ դիզել-գեներատորների արտադրողը հանդիսանալու հավաստումը:
3. Մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող
տասը տարիների ընթացքում
ավարտված՝ ԱԷԿ-ի միջուկային
անվտանգության տեսանկյունից
կարևոր (ըստ գնման մասնակցի
իրավաբանական գրանցման և/կամ
սարքավորման արտադրման և/կամ
սարքավորման կիրառման երկրի
նորմերի և կանոնների) օբյեկտների
նախագծման իր կամ ներգրավվող
գործընկերոջ (կցելով
գործընկերության պայմանագիրը)
փորձառությունը հավաստող
փաստաթղթային հիմնավորում: Պետք է բավարարի պահանջին Պետք է բավարարեն պահանջին Պետք է բավարարի պահանջին՝ համատեղ գործունեության կամ կապալի պայմանագրով իրեն վերապահվող գործառույթի մասով: «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ՀԱԷԿ-ի նոր դիզել-գեներա- տորային կայանի կառուցման նախագծի մշակման, անվտան- գության հիմնավորման, սար- քավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի ձևանմուշ` համաձայն կից ներկայացվող օրինակելի ձևի:
Ձևանմուշին կից մասնակիցը պետք է ներկայացնի համա- պատասխան պայմանագրերի պատճենները, ինչպես նաև այդ պայմանագրերի շրջա- նակներում պատվիրատուի (ով հանդիսանում է պայմանագրի առարկայի վերջնական սպառողը) կողմից տրված աշխատանքների ավարտման վկայականի կամ իր պատվիրատուի կողմից տրված պայմանագրի պատշաճ ավարտումը հավաստող այլ փաստաթղթի պատճենները: Պայմանագրերում պետք է
հստակ արտացոլված լինի
ծառայության տեխնիկական բնութագիրը (չնշելով գաղտնիք պարունակող տեղեկատվությունը)՝ հիմնավորվող որակավորման մասով:
3.1. Մասնակիցը կամ ներգրավվող գործընկերը (կցելով գործընկե-
րության պայմանագիրը) պետք է
ներկայացնի շինմոնտաժային և
թողարկման-կարգաբերման
աշխատանքների կատարման
փորձառություն հավաստող
փաստաթղթային հիմնավորում: Պետք է բավարարի պահանջին Պետք է բավարարի պահանջին Ձևանմուշին կից պետք է ներկայացվեն համապատասխան պայմանագրերի պատճենները, ինչպես նաև այդ պայմանագրերի շրջանակներում պատվիրատուի (ով հանդիսանում է պայմանագրի առարկայի վերջնական սպա- ռողը) կողմից տրված աշխատանքների ավարտման վկայականի կամ իր պատվիրատուի կողմից տրված պայմանագրի պատշաճ ավարտումը հավաստող այլ փաստաթղթի
պատճենները:
4. Մասնակիցը պարտավոր է ներկա- յացնել իր դրական ֆինանսական
վիճակը հավաստող փաստաթուղթ
(վերջին հինգ տարիների տարեկան
շրջանառություն) և սակարկություն-
ների անցկացման պահի դրությամբ
բոլոր մակարդակի հարկերի գծով
վճարման ժամկետանց պարտա-
վորությունների բացակայության
վերաբերյալ փաստաթուղթ: Պետք է բավարարի պահանջին Պետք է բավարարեն պահանջին Պետք է բավարարի պահանջին Մասնակիցը պետք է ներկայացնի ֆինանսական պարտավորությունների բացակայությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
4.1. Անցած ժամանակահատվածի ֆինանսական գործունեությունը Պետք է բավարարի պահանջը Կիրառելի չէ (N/A) Պետք է բավարարի պահանջը Ներկայացնել աուդիտ անցած հաշվապահական հաշվեկշիռը կամ, եթե դա չի պահանջվում մրցույթի մասնակցի երկրի օրենսդրությամբ, այլ ֆինանսական հաշվետվություններ, որոնք ընդունելի են Գործատուի համար, վերջին հինգ [5] տարվա համար՝ հաստատելու մրցույթի մասնակցի ընթացիկ կայուն ֆինանսական վիճակը և նրա հեռանկարային երկարաժամկետ շահութաբերությունը: Իրացվելիության միջին գործակից ≥ 1.0
Ընթացիկ ակտիվներ Ընթացիկ պարտավորություններ
≥ 1.0
4.2. Միջին տարեկան շրջանառությունը Պետք է բավարարի պահանջի առնվազն յոթանասուն- հինգ տոկոսը (75 %) Պետք է բավարարի պահանջին Պետք է բավարարի պահանջի առնվազն հիսուն տոկոսը (50 %) 28 մլն ԱՄՆ դոլարի նվազագույն միջին տարեկան շրջանառություն՝ հաշվարկված որպես վերջին հինգ (5) տարվա ընթացքում իրականացվող կամ ավարտված պայմանագրերի համար ստացված հավաստագրված վճարումների
հանրագումար
4.3. Ֆինանսական ռեսուրսներ Պետք է բավարարի պահանջի առնվազն յոթանասուն- հինգ տոկոսը (75 %) Պետք է բավարարի պահանջին Պետք է բավարարի պահանջի առնվազն հիսուն տոկոսը (50 %) Մրցույթի մասնակիցը պետք է ցույց տա ֆինանսական ռեսուրսների հասանելիություն կամ առկայություն, ինչպիսիք են իրացվելի ակտիվները, չգրավադրված իրական ակտիվները, վարկային գծերը և այլ ֆինանսական միջոցները՝ բացառությամբ պայմանագրային կանխավճարների, որոնք բավարարում են դրամական միջոցների հոսքի հետևյալ
պահանջը՝ 14 մլն ԱՄՆ դոլար
4.4. Պայմանագրի կատարման երաշխիք Պետք է բավարարի պահանջին Պետք է բավարարեն պահանջին Մասնակցության հայտով ներկայացվում է հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում, պայմանագրի կատարման երաշխիք ներկայացնելու պարտավորության մասին՝ պայմանագրի 40% տոկոսի չափով: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի կատարման երաշխիք: Պայմանագրի կա- տարման երաշխիք ներկա- յացվում է կանխիկ փողի կամ բանկերի կողմից տրամա- դրված երաշխիքների ձևով:
Ընդ որում պայմանագրի
կատարմանը զուգընթաց կատարման երաշխիքը կարող է նվազեցվել՝ հասցնելով մինչև 10%, իսկ 10%-ի չափով երաշխիքը պետք է վավեր լինի առնվազն մինչև պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելու օրվան հաջորդող
երաշխիքի ժամկետում:
Օրինակելի ձև
ՁԵՎԱՆՄՈՒՇ
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ՀԱԷԿ-ի նոր դիզել-գեներատորային կայանի կառուցման նախագծի մշակման, սարքավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի
(լրացվում է յուրաքանչյուր գործընկերոջ կողմից)
Մասնակցի անվանումը՝ ______________ Ամսաթիվ ________________
Որակավորումը հիմնավորող գործընկերոջ անվանումը՝ ________________
Տեղեկություն
Պայմանագրի անվանումը և
համարը __________________________________
Ստորագրման ամսաթիվ
Ավարտման ամսաթիվ __________________________________
__________________________________
Դերը պայմանագրում □ Կապալառու □ Ենթակապալառու
Պատվիրատուի անվանումը՝ __________________________________
Գտնվելու վայրը՝
Հեռախոս/Ֆաքս՝ Էլ. փոստ՝ __________________________________
__________________________________
__________________________________
Մանրամասն ներկայացնել
պայմանագրի շրջանակներում
իրականացված՝ որակավորումը
հիմնավորող աշխատանքները
Մասնակից (լրացնել անվանումը) _______________________
(Լիազորված անձի անուն, ազգանուն, ստորագրություն, կնիք)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան
08.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ