Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 դեկտեմբեր 2022 թ. N 93-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Առողջապահության նախարարի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի, երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի վարման ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի հավելված 1-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ամբուլատոր բժշկական քարտերը պահպանվում են ԱԱՊ հաստատության մատենավարման (գրանցման) բաժնում, այդ նպատակով առանձնացված գրապահարաններում (գրադարակներ) կամ ԱԱՊ բժիշկների աշխատասենյակներում` նշագրված գրապահարաններում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. Ավանեսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։