Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ մասով.
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ մասով.
«18. Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը՝
1) սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
2) սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 7-րդ մասում նշված տեղեկանքը շարունակում է ներկայացվել վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, իսկ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալների ամփոփումը, ամփոփ տեղեկանքի կազմումը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելն իրականացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը.
3) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական վարույթ հարուցելու լիազորությունն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Վարչական վարույթը հարուցվում է, եթե վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշվում է, որ նախընտրական քարոզչության համար ձեռք բերված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չեն ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում.
4) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված լիազորությունն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
5) սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հայտարարագրերը տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»: