ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 100 քաղ. Մինսկ
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ ու 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80)
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2921 42 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«2921 42 000 1 - - - N-մեթիլանիլին
2921 42 000 9 - - - այլ».
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2921 51 900 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«2921 51 900 1 - - - - N - ֆենիլ-n-ֆենիլենդիամին
2921 51 900 9 - - - - այլ»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ա. Նովիկով Ա. Օվերչուկ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2020 թվականի հոկտեմբերի 30-ի
թիվ 100 որոշման
ԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
ԱՏԳ ԱԱ
ծածկագիր Դիրքի անվանումը Լրացուցիչ չափման միավոր
2921 42 000 0 - - անիլինի ածանցյալներ և դրանց աղերը -
2921 51 900 0 - - - այլ -
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2020 թվականի հոկտեմբերի 30-ի
թիվ 100 որոշման
ԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող
ԱՏԳ ԱԱ
ծածկագիր Դիրքի անվանումը Լրացուցիչ չափման միավոր
2921 42 000 - - անիլինի ածանցյալներ և դրանց աղերը
2921 42 000 1 - - - N-մեթիլանիլին -
2921 42 000 9 - - - այլ -
2921 51 900 - - - այլ՝
2921 51 900 1 - - - - N-ֆենիլ-n-ֆենիլենդիամին -
2921 51 900 9 - - - - այլ -
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2020 թվականի հոկտեմբերի 30-ի
թիվ 100 որոշման
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ
ծածկագիր Դիրքի անվանումը Ներմուծման մաքսատուրքի
դրույքաչափ (մաքսային արժեքից
տոկոսներով՝ կամ եվրոյով,
կամ ԱՄՆ դոլարով)
2921 42 000 1 - - - N-մեթիլանիլին 5
2921 42 000 9 - - - այլ 582Դ)
2921 51 900 1 - - - - N-ֆենիլ-n-ֆենիլենդիամին 582Դ)
2921 51 900 9 - - - - այլ 5
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: