ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1920-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) N 1 ցանկի «Շարժիչը և դրա համակարգերը» գլխի 1-ին կետում «և ածխաջրածինների՝ CH» բառերը փոխարինել «ածխաջրածինների՝ CH, ազոտի օքսիդների՝ NOx» բառերով, իսկ 2-րդ կետը «Դիզելային շարժիչի ծխայնության ստուգում» բառերից հետո լրացնել «և ազոտի օքսիդների՝ Nox, ածխածնի օքսիդի՝ CO, ածխաջրածինների՝ CH պարունակության ստուգում» բառերով.
2) N 2 ցանկի «Շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները» գլխի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 8. Գազաանալիզատոր (սարք` կայծային բռնկմամբ (բենզինային, գազային) կամ դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը 0-5 % 3 %
ածխածնի երկօքսիդի (CO2) պարունակությունը 0-16 % 3 %
ածխաջրածինների (CH) պարունակությունը 500-4000 մլն-1 3 %
ազոտի օքսիդների (NOx) պարունակությունը 0-4000 մլն-1 10 %
ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը 500-3500 րոպե-1 2.5 %
».
3) «Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտ» ձևի «Շարժիչը և դրա համակարգերը» տողի 2-րդ սյունակում «CO-ի և CH-ի պարունակությունը» բառերը փոխարինել «CO-ի, CO2-ի, CH-ի և NOx-ի պարունա- կությունը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
15.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2022 թվական: