Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․ Միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը՝ համապատասխան համայնքի ղեկավարը՝ կանոնավոր փոխադրումների ուղեգծերն ու չվացուցակները նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցման ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ներհամայնքային երթուղային ցանցի վերաբերյալ լիազոր մարմինը տալիս է համաձայնություն կամ վերադարձնում է երթուղիների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5․ Միջմարզային և ներմարզային կամ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների չվացուցակներում կամ ուղեգծերում փոփոխությունները հաստատում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի ղեկավարը՝ երթուղային ցանցն սպասարկող օպերատորի առաջարկությամբ կամ տեսչական մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքների հիման վրա կամ համապատասխան մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքների հիման վրա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։