Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ և 7-րդ հոդվածների:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից և կիրառվում է 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով, ինչպես նաև 2023 թվականի հուլիսի 1-ից հետո վճարված՝ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ չհամարվող եկամուտների մասով:

3. Սույն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

4. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ծախսերի` հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցման սահմանափակումը կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո՝

1) ձեռք բերված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերի մասով.

2) հաշվեգրված՝ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի մասով.

3) ձեռք բերված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների ձեռքբերման արժեքի և այդ ապրանքների սկզբնական արժեքի տարր համարվող՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո հաշվեգրված այլ ծախսերի մասով.

4) ձեռք բերված՝ սույն մասի 2-րդ և 3-րդ կետերում չնշված ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) օտարման դեպքում՝ դրանց հաշվեկշռային արժեքի մասով.

5) հաշվեգրված վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի մասով.

6) հաշվեգրված ֆինանսական ծախսերի մասով:

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2022 թ. դեկտեմբերի 14

Երևան

ՀՕ-450-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։