Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որի կազմում են՝
1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը.
2) երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ գլխավոր դատախազ).
3) երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ.
4) հակակոռուպցիոն կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ).
5) քննչական կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ):».
2) 3-րդ մասի «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով.
3) 4-րդ մասի «դատախազ և դատավոր անդամների» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.
4) 7-րդ մասի «դատավոր կամ դատախազ անդամի» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.
5) 7-րդ մասի 1-ին կետի «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով: