Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «գլխավոր դատախազի,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, քննչական կոմիտեի նախագահի,» բառերով, իսկ նույն մասի «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի առնվազն յոթ անդամ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ առնվազն երեք անդամ։».
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.
«3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ՝ միայն քննիչ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով.
4) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ՝ միայն հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով:».
4) 5-րդ մասի «4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, իսկ «դատախազ կամ դատավոր անդամները» բառերը՝ «դատավոր, դատախազ անդամները, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով.
5) 7-րդ մասը «գլխավոր դատախազը,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի նախագահը,» բառերով: