ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 34-րդ հոդվածի 1-ին կետում`
ա) «ե» ենթակետը «մատուցել» բառից հետո լրացնել «այլ» բառով.
բ) «զ» ենթակետից հանել «վճարային փաստաթղթեր, ճանապարհային չեկեր, քարտեր և այլ գործիքներ,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2004 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-155-Ն