Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի 1-ին մասի:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լուծարման օրվանից։

3. Մինչև սույն օրենքն ուժի մտնելը Օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ընդունած իրավական ակտերը շարունակում են գործել մինչև ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից դրանք ուժը կորցրած ճանաչելը և նոր ակտեր ընդունելը։

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվառման-քննական գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողները և այլ կարգավիճակով աշխատողները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը որպես ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայողներ և աշխատողներ մինչև նոր պաշտոններում նշանակումներ կատարելը։ Նրանց կադրային գործը շարունակում է վարել Ոստիկանությունը մինչև ներքին գործերի նախարարի հաստատած կարգին համապատասխան կփոխանցվեն ներքին գործերի նախարարությանը։

5. Հաշվառման-քննական գործառույթների իրականացման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ վարձատրության, իրականացնում է Ոստիկանությունը մինչև Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելը։

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-476-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։