Հոդված 23
Հոդված 23.
Օրենքի 47-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի՝ Ոստիկանության պետի ծառայության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ վարչապետի կողմից՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ, Ոստիկանության պետի տեղակալների դեպքում ծառայության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ Ոստիկանության պետի առաջարկությամբ, իսկ Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում՝ Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ և Լիազոր մարմնի միջնորդությամբ:».
2) 3-րդ մասի «Ոստիկանության պետի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով.
3) 4-րդ մասի «եթե Ոստիկանության պետը» բառերը փոխարինել «եթե համապատասխանաբար Ոստիկանության պետը կամ Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում փորձաքրեագիտական, պրոֆեսորադասախոսական, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը:»: