Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա․ 1-ին կետի ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի» բառերով,
բ․ 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) համապատասխանում է ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջներին:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առանձին պաշտոններում ոստիկանությունում ծառայության անցնելու համար Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ:».
3) 3-րդ մասի «մասնագիտական,» բառը հանել, իսկ նույն մասը «Կառավարությունը։» բառից հետո լրացնել «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կոնկրետ պաշտոնի անձնագրով։» բառերով.
4) 4-րդ մասի՝
ա․ 2-րդ կետի «քաղաքացիական կամ այլ ծառայությունում» բառերը փոխարինել «հանրային ծառայության» բառերով,
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.4-րդ կետերով.
«3.1) որը կատարել է դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարք, և նրա նկատմամբ առկա է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.
3.2) որը նախկինում հանրային ծառայության պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքով, եթե նման տույժի կիրառումից չի անցել մեկ տարի.
3.3) որը տառապում է ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող՝ Կառավարության սահմանած հիվանդությամբ.
3.4) որը օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.».
5) 6-րդ մասը «փաստաթղթերի ցանկը» բառերից հետո լրացնել «, թեկնածուների ընտրության» բառերով։