Հոդված 33. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 33. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ոստիկանության նոր կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, 30-32-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 3-րդ, 5-րդ, 8-րդ, 12-րդ, 13-րդ, 17-րդ, 20-րդ, 23-րդ և 28-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից։
2. Սույն մասն ուժի մեջ մտնելուց հետո Ոստիկանության պետը և նրա տեղակալները համարվում են իրենց պաշտոններում պարտականությունները ժամանակավոր կատարողներ և շարունակում են պաշտոնավարել մինչև այդ պաշտոններում նշանակումներ կատարելը։
3. Սույն օրենքի 27-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում բժշկական օգնության և սպասարկման հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը։
4. Հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը, ներքին գործերի նախարարի ներկայացմամբ, սույն մասն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատում է այն պաշտոնների ցանկը (որոնք ներառված չեն ոստիկանության հաստիքացուցակում), որոնց վրա, ներքին գործերի նախարարության կազմավորման գործընթացի կազմակերպմամբ պայմանավորված, տարածվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի պահանջները։ Այդ ցանկում ներառված պաշտոն զբաղեցնող անձինք համապատասխանաբար համարվում են ոստիկանության ծառայող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայող։ Նախարարության կազմավորման ավարտից հետո, ներքին գործերի նախարարի ներկայացմամբ, հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը դադարեցնում է իրավական ակտի գործողությունը։
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 20
Երևան
ՀՕ-461-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: