Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-24-ից մինչև 2021-07-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 21. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունը

գործել է մինչև 2021-07-17Բացել ARLIS-ում

Հոդված 21. Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունը

1. Պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման, վերակազմավորման կամ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման եղանակներով:

2. Կառուցվածքային փոփոխություն իրականացվում է համապատասխանաբար պետական մարմնի կանոնադրության փոփոխությամբ պայմանավորված գործառույթների փոփոխության, ինչպես նաև պետական մարմնի հաստիքների առավելագույն քանակի կրճատման և (կամ) կառուցվածքային ստորաբաժանումների թվաքանակի կրճատման դեպքերում:

3. Կառուցվածքային փոփոխություն կարող է իրականացվել նաև աշխատանքների փորձարարական կազմակերպման համար: Աշխատանքների փորձարարական կազմակերպման համար կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակի համար աշխատանքների փորձարարական կազմակերպման ծրագրով կարող են նախատեսվել կառուցվածքի՝ սույն օրենքով սահմանված չափանիշներից տարբերվող այլ չափանիշներ:

4. Պետական մարմնի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանման կամ գրասենյակի անվանումներն առանց կառուցվածքային փոփոխություն իրականացնելու կարող են փոփոխվել, որն աշխատանքային հարաբերությունների դադարման հիմք չէ:

5. Ենթակա պետական մարմնի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով:

6. Վերադաս մարմնի փոփոխության դեպքում աշխատանքային հարաբերությունները չեն դադարում, բացառությամբ հանրային պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց:

7. Գրասենյակի կառուցվածքային փոփոխությունը և անվանափոխությունն իրականացվում են սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով:

(21-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-253-Ն, լրաց., խմբ. 21.01.20 ՀՕ-13-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։