Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-23-ից մինչև 2022-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 22. Պետական մարմնի վերակազմակերպումը

գործել է մինչև 2022-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 22. Պետական մարմնի վերակազմակերպումը

1. Պետական մարմինը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքով:

2. Պետական մարմինը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված պետական մարմնի (մարմինների) կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից:

3. Պետական մարմինն այլ պետական մարմնի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած պետական մարմնի գործունեությունը դադարելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

4. Բացառությամբ առանձնացման և միացման դեպքերի, վերակազմակերպված պետական մարմնի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնում են նախկին պետական մարմինների կանոնադրությունները:

5. Վերակազմակերպման արդյունքով պետական մարմնի գործունեությունը դադարած է համարվում նույն պահից, իսկ նրա իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են այլ պետական մարմնի՝ վերակազմակերպման մասին իրավական ակտին համապատասխան:

6. Սույն հոդվածով սահմանված կանոնակարգումները տարածվում են նաև ենթակա պետական մարմինների և մարզպետների աշխատակազմերի վրա:

(22-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-253-Ն, 21.01.20 ՀՕ-13-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։