Հոդված 3. Ընդհանուր դրույթներ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի մասին
Հոդված 3. Ընդհանուր դրույթներ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի մասին
1. Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինն ստեղծված է համարվում իրավունքի ուժով:
2. Օրենքով ստեղծվող պետական մարմինն ստեղծված է համարվում համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելու պահից:
3. Ենթակա պետական մարմինն ստեղծվում է օրենքով:
4. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինն ունեն կանոնադրություն, որը ներառում է`
1) անվանումը,
2) գտնվելու վայրը,
3) գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները,
4) կառավարման և ղեկավարման լիազորությունները,
5) կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակը,
6) ենթակա պետական մարմինները:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գրասենյակի և (կամ) ենթակա պետական մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է կանոնադրության մեջ դրանց առկայության դեպքում: Պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև սույն օրենքին չհակասող այլ դրույթներ:
6. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը հաշվառվում են իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում:
7. Պետական մարմինը, ենթակա պետական մարմինը գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իրենց կանոնադրության հիման վրա:
8. Նոր ստեղծվող պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կազմավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով։
(3-րդ հոդվածը լրաց. 16.12.22 ՀՕ-459-Ն)