Հոդված 23. Պետական մարմնի գործունեության դադարումը
Հոդված 23. Պետական մարմնի գործունեության դադարումը
1. Պետական մարմնի գործունեությունը դադարում է այն իրավական ակտով, որի համաձայն ստեղծվել է պետական մարմինը: Գործունեության դադարեցման գործընթացը սահմանվում է համապատասխան օրենքով։
2. Բացառությամբ վերակազմակերպման դեպքերի, պետական մարմնի գործունեությունը դադարեցված է համարվում դրա դադարեցման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո:
3. Գործունեությունը դադարեցրած պետական մարմնի քաղաքացիաիրավական իրավունքները, պարտականությունները և ամրացված գույքը փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Կառավարության:
4. Սույն հոդվածով սահմանված կանոնակարգումները տարածվում են նաև ենթակա պետական մարմինների և մարզպետների աշխատակազմերի վրա:
(23-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-253-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-459-Ն)
(հոդվածը 22.10.25 ՀՕ-347-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո)
(22.10.25 ՀՕ-347-Ն օրենքն ունի անցումային դրույթ)