Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 10 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-12-29-ից մինչև 2022-12-30։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործել է մինչև 2022-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով կարգավորվում են պետական մարմնում, ինչպես նաև ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ինչպես նաև ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները:

2. Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում, Բարձրագույն դատական խորհրդում, Հաշվեքննիչ պալատում, Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հակակոռուպցիոն կոմիտեում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Մարդու իրավունքների պաշտպանի՝ կառավարչական իրավահարաբերությունների մասնակցությունը կարգավորվում է սույն օրենքով, եթե «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքով առանձնահատկություններ սահմանված չեն:

(1-ին հոդվածը լրաց. 24.03.21 ՀՕ-156-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։