ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1490-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 63-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշման հավելվածի 13-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 1248-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 63-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Արև Մանուկյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող
Մարիետա Ղազարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական
հարաբերությունների ֆակուլտետի ուսանող
Հասմիկ Ղամբարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
կառավարման ֆակուլտետի ուսանող
Վիգեն Ներսեսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանող
Օֆելյա Հակոբյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
ֆինանսական ֆակուլտետի ուսանող»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
21.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ