Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-06-01-ից մինչև 2001-05-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-05-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 հունիսի 1999 թվականի թիվ 88

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147)

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (նոր խմբագրությամբ) (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1. կանոնակարգի 11 մասի 11.1 կանոնը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«2001 թ. հուլիսի 1-ից հետո` 1.300.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,

2002 թ. հուլիսի 1-ից հետո` 1.650.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,

2003 թ. հուլիսի 1-ից հետո` 2.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար».

1.2. կանոնակարգի 20.04 կանոնում`

- ակտիվների տեսակների 27-րդ կետը վերահամարակալել որպես 29-րդ կետ.

- բանկի ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվող ակտիվային հաշիվների մնացորդների հաշվարկը լրացնել նոր 27-րդ և 28-րդ կետերով`

հետհաշվեկշռային հետևյալ հոդվածներով.

Ակտիվների տեսակները Կշիռներն ըստ ռիսկերի (%)

27. Զուտ վարկային գիծ (վարկային գծերի և վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումար): 20 *****

28. Ակրեդիտիվներ, կանխիկ (սփոթ) գործառնություններ, ժամկետային գործառնություններ (ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ), օպցիոններ: 100

***** 2001 թ. հունվարի 1-ից` 50 %:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, բացառությամբ սույն որոշման 1.2 կետի, որն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 1-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։