ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1510-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1492-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի «Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին» N 1492-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում «Կարեն Բրուտյանինը» բառերը փոխարինել «Սասուն Սիմոնյանինը» բառերով.
2) որոշման 3-րդ կետից հանել «, իսկ Հովհաննես Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին» բառերը.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
21.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1510-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
N 1492-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)
Գ. Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)
Ն. Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ս. Մաչյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Վարդանյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Բաբայան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական
Ա. Ղազարյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու (22.12.2022 թ.-24.12.2022 թ.)
Ս. Սիմոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ
Մ. Ստեփանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի վարիչի պարտականությունները կատարող»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
21.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ