Հոդված 4
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։ Ազգային օպերատորի միջոցով 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի կենսաթոշակի վճարումը 2023 թվականին բանկի միջոցով շարունակելու և այս դեպքում Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում նշված 12-ամսյա ժամկետը հաշվարկելու կարգը սահմանում է Կառավարությունը։ Եթե 2022 թվականի դեկտեմբերի 1-ից հետո՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ներկայացվում է կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բացառապես բանկի միջոցով՝ հաշվի առնելով Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառությունները:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-504-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: