Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ««ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ), «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

22 դեկտեմբեր 2022 թ. թիվ 10-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

««ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ), «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել՝

1) «Ծառայությունների միջազգային առևտրի մասին» Ձև 1-Միջազգային ծառայություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի.

2) «Ծառայությունների միջազգային առևտրի մասին» Ձև 1-Միջազգային ծառայություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի.

3) «Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև 1-Միջազգային տրանսպորտ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 3-ի.

4) «Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև 1-Միջազգային տրանսպորտ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 4-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի ««Կապի և այլ միջազգային ծառայությունների մասին» Ձև թիվ 1-Ծառայություններ (կապ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և կազմելու վերաբերյալ ցուցումները հաստատելու մասին» N 139-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի ««Հանգստի, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման գծով ծառայությունների ներմուծման և արտահանման մասին» Ձև թիվ 13-Ծառայություն (փոստային-եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և կազմելու վերաբերյալ ցուցումները հաստատելու մասին» N 140-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի օգոստոսի 7-ի ««Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև 1-Միջազգային տրանսպորտ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի թիվ 138-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 22-ի

թիվ 10-Ն որոշման

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 22-ի

թիվ 10-Ն որոշման

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 22-ի

թիվ 10-Ն որոշման

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 22-ի

թիվ 10-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։