Հոդված 4. Օրենսգրքի 85.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Օրենսգրքի 85.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 85.1. Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելը
1. Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ կաթսայատներում կամ վառարաններում այրելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումները, որոնք կատարվել են թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում`
առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի խախտումները, որոնք կատարվել են կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:»։