Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15.

Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում կամ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման չներկայանալու և մահանալու դեպքում կամ այդ ժամկետում կրկնակի գնահատման ներկայանալու կամ վերագնահատման համար դիմելու, սակայն մինչև իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշում կայացվելը մահանալու դեպքում այդ անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

2. Ֆունկցիոնալության առաջնակի գնահատմամբ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված, հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող, բայց հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամություն ունեցող անձը մահացել է իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշումը կայացվելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում:».

2) 3-րդ մասի «, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «հաշմանդամ» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։