Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին մասովուղղ..
Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին մասովուղղ..
«14.1. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝
1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ:»: