ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 դեկտեմբերի 2022 թ. N 682-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍԼԱՎԻԿ ՉԻԼՈՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արաբկիրի 25-րդ փողոցն անվանակոչել հայ բանաստեղծ, թարգմանիչ Սլավիկ Չիլոյանի անվամբ` «Սլավիկ Չիլոյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏի
առաջին տեղակալ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 20
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: