Հոդված 82.8. Վճարման կարգադրության բովանդակությունը և այն պարտապանին ուղարկելը և կողմերի համար պարտադիր դառնալը
Հոդված 82.8. Վճարման կարգադրության բովանդակությունը և այն պարտապանին ուղարկելը և կողմերի համար պարտադիր դառնալը
1. Նոտարը վճարման կարգադրություն արձակելու դիմումը բավարարելու դեպքում արձակում է վճարման կարգադրություն, որը կողմերի համար դառնում է պարտադիր այն կայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
2. Նոտարի արձակած վճարման կարգադրությունը պետք է պարունակի՝
1) նշում առ այն, որ նոտարն ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը.
2) կարգադրություն երկու շաբաթվա ընթացքում վճարման պահանջը կատարելու մասին.
3) եզրահանգումներ պետական տուրքի վճարման կամ դիմողի վճարած պետական տուրքի կամ նոտարական գործողության վճարի հատուցման վերաբերյալ:
3. Վճարման կարգադրությունը ոչ ուշ, քան արձակվելու հաջորդ օրն ուղարկվում է պարտապանին:
4. Կողմերի համար պարտադիր դարձած վճարման կարգադրությունը կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: