Հոդված 82.4. Ընդհանուր դրույթներ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ
Հոդված 82.4. Ընդհանուր դրույթներ վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ
1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումը ներկայացվում է նոտարին այն դեպքերում, երբ կողմերը իրենց միջև կնքված պայմանագրով համաձայնել են պայմանագրից բխող որոշակի դրամական պարտավորությունը չկատարելու դեպքում վճարման կարգադրություն արձակելու դիմումը ներկայացնել նոտարին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ գլխով նախատեսված կանոնները տարածվում են սույն գլխի նկատմամբ այնքանով, որքանով դրանք կիրառելի են նոտարի կողմից վճարման կարգադրություն արձակելու նկատմամբ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով: